ճամփորդություն

Այսոր  ես գնացի մի ճամփորդություն քաղաքից դուրս և այդ ճամփորդություն սկսվեց ըսենց ես գնացի դպրոց մի դաս արեցինք և գնացինք  աֆտոի մեջ և մենք քշոմեինք  կես ժամ  և երբ հասանք տեսանք ինչքան ձյուն էր եկել և երբ մենք կանգնում եինք  անյտ ձյան վրա նա միանգամից կոտվում էր և մենք ընկնում եինք  մենք բարձրացանք կողքի սարը որ այնտեղից սղանք փուչիկներով  մենք բարձրացանք ևայնտեղից հավեսով բայծ վախենալով սղացինք  և հազիվ բարցրացրեցինք այդ  փուչիկը  համել մենք ձնագընդիկ խաղացին իմ ընկերների հետ Տիգրանի Վահանի և Գրիքորի  համել մենք  սղացել եինք  սահնակների  վրա  իսկ հետ գանուց դպրոց  ես ու Վահանը  մի խաղ որոշեցինք,  որ  պիտի  միքանի  գույն եինք որոշում  և միջև դպրոց  պիտի  գտնեինք և այտենց անցավ իմ ջամբորթություն։

         Ծիրանի ծառ

Ծիրանի ծառ

 

Լինումե Չիլինում մի տատիկ ու պապիկ, որոնք մի ծիրանի ծառ, որն լիքը բերք էր տալիս

և տատիկը ու պապիկը  շատ ուրախ էին որ ունեն այտպիսի ծիրանի ծառ ունեին։

Մի անգամ միքանի մարդ ուզում էին այդ ծիրանի ծառն կտրել  բայծ երբ դա տեսավ

պապիկը նա վազեց իրենց մոտ, որ նրանք չը կտրեին պապիկը ասաց, որ նրանք մի

ծիրանի ծառն ունեն որը բերք չի տալիս և կարելի է կտրել բայծ երբ նրաք ուզեցին կտրել

այդ անպետք ծիրանի ծառնը նրա վրայից մի ծիրան ընկավ  և այդծիրանը փորձելուց

պապիկը տեսավ ինչ համով են այդ ծիրաները նա  հյուրասիրեց այն մարդկանց որոնք

ուզում էին կտրել ծառը և նրանք փոշմանելով գնացին ուրիշ ծառ գտնեն, որ կտրեն։

 

Զի՞նչ ու զի՞նչ

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, –
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, –
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Ձմերուկի մասին

Իմ սիրած մրգերից մեկն է ձմերուկը, որի մասին ես կպատմեմ։

Ձմերուկը հասունանում է Օգոստոսին։ Չնայած  ձմերուկի մեծությանը նա համարվում է հատապտուղ։   Նրա վիտամիններն են ՝ վիտամին C,   B1, B2,  PP  և ֆոլաթթուն։ Ձմերուկը 87%  բաղկացած է ջրից, մնացած իր մասը կազմում են շաքար, վիտամիններ և միկրոէլեմենտներ (կալիում, մագնիում)։ Ձմերուկը լավացնում է արյան շրջանառությունը, լավ է ազդում մարսողության վրա,  օգնում է նաև երիկամների և լյարդի հետ խնդիր ունեցող մարդկանց։

 

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի

: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը,  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտացբարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

Այս հեքիաթը ինձ սովորացրեց որ պետք է օգնել այն մարդկանց կամ կենդանիներին, որ էնց պետք է օգնություն։

ԵՎ, որ պետք չե նեղացնել նրանց ովքեր ձեզնից փոքր են։