Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոսճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կոպղպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարդաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) ա․Խոցված, սրահարված, սվինահարված, բ․նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին: հմայեցին

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել: Գրավել

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու: Շինելու

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել: Վեր հանել

Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

1,56 + (-8,28) =-6,72

-7,53 — 6,48 =14,01

-13,75 — 5 =18,75

12,51 — 17,23 =-4,72

12,285 — 13,999 =1,714

13,4 — 17,48 =4,08

2)Համեմատեք կոտորակները․

3,59 < 7,1

6,28 < 6,9

0,4 < 0,51

72,7 > 7,27

4,1234 > 4,1231

12,39 > 1,2399

3)Զբոսաշրջիկը ավտոբուսով անցավ 48,4 կմ։ Դա 25,8 կմ-ով ավելի է, քան նա անցել էր ոտքով։ Ընդամենը ի՞նչ հեռավորություն անցավ զբոսաշրջիկը։

Լուծում

48,4-25,8=22,6 կմ

Պատասխան 22,6

4)Անդրանիկը հավաքեց 12,6 կգ տանձ։ Դա 2,8 կգ-ով ավելի էր, քան հավաքել էր Ալեքսանդրը և 1,4 կգ-ով պակաս՝ հայրիկի հավաքածից։ Քանի՞ կգ տանձ էին հավաքել երեքը միասին։

Լուծում

12,6-2,8=9,8

9,8+1,4=11,2

12,+9,8+11,2=33,6

Պատասխան 33,6

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

2,1 + (-3,5) =-1,4

(-4,9) + (-1,3) =6,2

4,8 — 9,9 =-5,1

6,2 — (-1,7) =4,5

-7,9 — (-1,8) =9,7

-1,2 — 3,5 =-2,3

2)Համեմատեք կոտորակները․

2,078 < 2,780

3,205 > 3,025

7,250 > 7,205

4,290 > 4,295

12,4 < 12,41

15,129 > 15,1

3)Շան ձագը կշռում է 2,5 կգ, իսկ կատվինը՝ 2,1 կգ-ով պակաս։ Որքա՞ն են կշռում շան ու կատվի ձագերը միասին։

Լուծում

2,5-2,1=0,4

2,5+0,4=2,9

Պատասխան 2,9 կգ

4)Դրամարկղում կար որոշակի գումար։ Դրամարկղ մուտքագրվեց 480,5 հազար դրամ, ապա դուրս գրվեց 538,1 հազար դրամ, որից հետո դրամարկղում մնաց 930,8 հազար դրամ։ Քանի՞ հազար դրամ կար սկզբում դրամարկղում։

Լուծում

930,8-538,1=392,7

392,7+480,5=873,2

Պատասխան 873,2

Էրեբունի թանգարան ճամփորդություն

Այսօր մենք գնացինք ճամփորդության դեպի Էրեբունի թանգարան։ Նախան թանգարան մտնելը, մենք բարձրացանք բերդաքաղաք, զբոսնեցինք և հետաքրքիր տեղեկություններ ստացանք քաղաքի և Արգիշտի Առաջինի մասին։ Բայց ինձ համար ամենահետաքրքիր մասը հենց թանգարանային շրջայցն էր։ Թանգարանում տեսանք շատ հետաքրքիր գտածոներ տեսանք, որոնց մասին տեսեկություններ ստացանք էքսկուրսավարից։

Տասնորթական կոտորակների գումարում և հանում

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)0,377+3,409 — 2,1006=3,786-2,1006=1,6854

բ)12,4589—6,27 +1,225=6,1889+1,225=7,4139

գ)4,5+0,3796+1,225=5,725+0,3796=6,1046

դ)0,1 — 0,01 — 0,001 =0,089

2)Հաշվե՛ք հետևյալ կողմերով եռանկյան պարագիծը․

ա)490 մմ, 48 սմ, 4,7 դմ

490մմ=4,9  դմ

48սմ=4,8  դմ

P=4,9+4,8+4,7=14,4  դմ

բ)23 մմ, 3,4 սմ, 0,48 դմ

23մմ=0,23  դմ    3,4սմ=0,34  դմ

P=0,23+0,34+0,48=1,05 դմ

գ)3,5 սմ, 0,38 դմ, 0,041 մ

0,38  դմ=3,8  սմ   0,041մ=4,1  սմ

P=3,5+3,8+4,1=11,4  սմ։

3)Բնակարանն ունի 44,8 մընդհանուր մակերեսով 3 սենյակ։ Մի սենյակի մակերեսը 11,3 մ2 է, երկրորդինը՝ 3,5 մ2 -ով ավելի։ Գտե՛ք երրորդ սենյակի մակերեսը։

Լուծում՝11,3+3,5=14,8

11,3+14,8=26,1      44,8-26,1=18,7

Պատասխան՝18,7  մ²։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

ա)7,48 + 3,19 + 1,12 + 6,81 =8,6+10=18,6

բ)6,2 + 7,49 + 1,8 + 1,29 =8+8,78=16,78

գ)16,28+5,395 — 1,18 — 4,305 =21,675-1,18-4,305=20,495-4,305=16,19

դ)7,358+8,24 — 6,458 — 2,84 =15,598-6,458-2,84=9,14-2,84=6,3

2)Մի սենյակի մակերեսը 16,3 մ2 է, իսկ մյուսինը՝ 1,9 մ2 — ով փոքր։ Որքա՞ն է երկու սենյակների ընդհանուր մակերեսը։

Լուծում՝16,3-1,9=14,4    16,3+14,4=30,7

Պատասխան՝30,7  մ²։

3)Հաշվե՛ք․

ա)5,236 +  4,664— 2,6=9,9-2,6=7,3

բ)4,756 —2,395 + 1,244=2,361+1,244=3,605

Առողջագիտության պատում

Ես չգիտեի լիքը բան մինչև չսկսեցի անցնել առողջագիտություն ես սովորեցի ոնց պետքա  է ճիշտ ատամ լվանալ ականջ մաքրել մազերի խնամք և այլն բաներ իմ կարծիքով առողջակիտությունը շատ հետաքրքիր առարկա է։

Անվտանգ կենսակերպ

Աչքերի գիմնաստիկա

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

Ֆիզկուլտ րոպե

Ֆիզկուլտ րոպե  ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար

1)    Ելման դրություն — նստած աթոռին

1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել

3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:

2)    Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին

  1. Գլուխը շրջել աջ
  2. Ելման դրություն
  3. Գլուխը շրջել ձախ
  4. Ելման դրություն

Դանդաղ կրկնել 6-8 անգամ:

3)    Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին

  1. Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ
  2. Ելման դրություն
  3. Նունը աջ ձեռքով

տեսանյութ

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։
2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։ Դա Սելևկյան տերությունը
3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։Ք․ա․ 260-240-թթ․ իշխալ է հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը։
4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։ Գահակալել է ք․ա․ 3-րդ դարում
5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։Սելևկյանների զորքերը Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ։
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։