Բնագիտության Ուսումնական երորդ շրջանի հաշվետվություն

Ֆրանցիա Մասին 

Գերմանիա

Ինչպես է շաքարը ձուլվում թեյի մեջ

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Վեց մայրցամաքների մասին

Ֆիզիկական և Քիմիական Երևույթ

Ոնց բուժել մեր երկին մոլորակը

Օդ

Հող

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

 

Ֆրանցիա Մասին

ՖՐԱՆՑԻԱԻ ԴՐԱՇ

Ֆրանցիաի սպիտակ գույնը դա թագավորներին է հիշացնում իսկ կապույտնու կարմիրը Փարիժի գույները։

ՖՐԱՆՑԻԱԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԵՐ

Արեւմտյան Եվրոպայի երկրներից ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ֆրանսիան (547 հազար քառ.
Աշխարհի 100 ամենաշատ այցելվող թանգարանների ցանկը ներառում է Ֆրանսիայի 8 թանգարան
Ֆրանսիայի հայտնի խորհրդանիշը Էյֆելյան աշտարակն է՝ աշխարհի բոլոր վճարովի աշտարակներից ամենաշատ այցելվողը։
«Գորտեր» մականունը տրվել է ֆրանսիացիներին հատուկ նրբության՝ գորտի ոտքերի հանդեպ սիրո համար:
Ֆրանսիացի ավտովարորդների 90%-ը նախընտրում է վարել հայրենական ապրանքանիշեր՝ 
Peugeot, Citroen և Renault, որոնք աշխարհի առաջատար ընկերություններից են։
ՖՐԱՆՍԻԱԻ ՔԱՂԱՔՆԵՐ 
Պարիժ ֆրանսիաի մայրաքաղաքն է Նանտ,Անժե,Լեոն,և այլն։

Գերմանիա

Իմ ամենասիրած երկրներից մեկն է Գերմանիան, որի մասին ես կներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր։

ԳԵՐՄԱՆԻԱԻ ԴՐՈՇԸ

Գեռմանիաի դրոշը , որի գույները խորհրդանշում են․ սևը ՝անցյալն է ,կարմիրը ՝ներկա ժամանակը, իսկ դեղինը լավ ապագան։

ԳԵՐՄԱՆԻԱԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Գերմանիաի մայրաքաղաքը՝ Բեռլինն է։ Նրա մեծ քաղաքներրից են՝ Համբուռգ,  Դոռտմունդ, Մյունխեն և այլն։ Գերմանիաի Ինգոլշտատ քաքում է արտադրվում “Աուձի” ավտոմեքենան։

 

ԳԵՐՄԱՆԻԱԻ ԳԵՏԸ

Գերմանիաի ամենա մեծ գետը Ռեյնն է, որի երկարությունը 1162 կմ։

ԳԵՐՄԱՆԻԱԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԵՐ

Իսկ դուք գիտեիք, որ առաջին մոտոցիկլը ստեղծվել է այնտեղ ։

Ամեն տաս տարի այնտեղ քչանում է երկու միլիոն մարդով, այս ցուցանիշով նրանք երկրորդն են՝ իռլանդացիներից հետո:

Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ միջինը խմում է տարեկան 119 լ գարեջուր: Այնտեղ գոյություն ունի մոտ 5000 տեսակի գարեջուր։

Գերմանիայում է ծնվել հայտնի կոմպոզիտոր Լյուդվիկ Վան Բեթհովենը (1770-1827) , Յոհան Սեբաստյան Բախը։

Միայն Բեռլինում կա 960 կամուրջ։

Բեռլինում է գտնվում աշխարհի ամենամեծ կանդանաբանական այգին։

Ամանորյա տոնածառը գերմանական գյուտ է։

Հիտլեր ազգանունը Գերմանիաում արգելված է։

Գերմանիաի Ռոյտլինգեն քաղաքում գտնվում է աշխարհի ամենանեղ փողոցը, որի լայնությունը 31 սմ է։

Ֆանտան ստեղծված է գերմանիաում։

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐԱԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱՆԻԱ 

Երկրորդ համաշխարաին պատերազմը  1939թ․սկսել է Գերմանիան,այդ ժամանակ նրա ղեկավարն էր Հիտլերը,  որի նպատակն էր  զավտել ամբողջ աշխարհը և 1945 թ ․ նա պարտություն կրեց Սովետական Միության կողմից։

 

 

 

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրիq մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Վեց մայրցամաքների մասին

Մայրցամաքները ըթամենը վեց հատ են ավստրալիա, անտարկտիդա,  հարաֆային և հյուսիսային ամերիկա,աֆրիկա և ԵՎրասիա։

ԵՎրասիան ամենա մեծնա, անտարկիդան ամենա ցուրտը, ավստռալիան ամենա փոքրնա, աֆրիկան ամենա տաքը։

 

Ոնց բուժել մեր երկին մոլորակը

Եթե դուք ուզումեք, որ մեր երկիրը բուժված դառնա  պետք է գործարաները քչացնել փորձել անտառնները չվառել  և համել այդ գործարանները ուժ են տալիս արևին և անտարկծիդայում սառուցները հալում են և ովկիանոսների ջուրը շատանում է և մոտիկ երկրները կարան խորտակվել և այդ ուժով անտառներում, եթե լինի չոր խոտ այդ խոտը կվառվի և անտառննել հետը։

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահոդերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, շրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր: