1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Պարարտանյութեր, դրանց տեսակները

 խոզի մասին

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

կովի մասին

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Ձմերուկի մասին

Հաշվետվություն

Սևանա լիճ

«Գունավոր» ծովեր

Մարմիններ , Նյութեր,Մասնիկներ

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

փորձ

 

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես գնաց ել եմ կառատեյի և անյտեղ ես դարցել եմ ուժեղ ավելի արագ և սովորել եմ կռվել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

 խոզի մասին

Վայրի խոզի ենթատեսակ, որը մարդու կողմից ընտելացվել է մոտ 7.000 տարի առաջ , և որը տարածված է գրեթե ողջ աշխարհում։  հասուն ժամանակ՝ 50-ից 350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի)։ Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են, բայց ընտանի խոզը, ինչպես և  իր վայրի նախնին՝ վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում)։ Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3 անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև խոճկորատվությամբ. մայր խոզը ծնում է 10–12-ից մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ; Հարկ է նշել, որ ընտանի խոզերի չափերը, քաշը, խոճկորատվության ցուցանիշը մեծապես կախված են դրանց ցեղատեսակից։

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

 

Джанни Родари ,,Страна, где нет ничего острого’’

 

 

Джованнино-Бездельник очень любил путешествовать. Путешествовал он, путешествовал и оказался в удивительной стране, где дома строили без углов — они были круглые. И крыши тоже ставили не углом, а плавно закругляли. Вдоль дороги, по которой шел Джованнино, тянулась живая изгородь из кустов роз, и ему, конечно, захотелось вдеть одну розу в петлицу своей курточки.
Он собирался осторожно, чтобы не уколоться о шипы, сорвать цветок, как вдруг заметил, что шипы нисколечко не колются, — они, оказывается, вовсе не острые и только слегка щекочут руку.
— Чудеса, да и только! — удивился Джованнино.
В ту же минуту из-за куста с розами появился городской стражник, и, очень вежливо улыбаясь, спросил его:
— Вы, должно быть, не знаете, что нельзя рвать розы?
— Мне очень жаль… Я не подумал…
— Тогда вам придется заплатить только половину штрафа, — сказал стражник все с той же приветливой улыбкой и стал выписывать квитанцию.
Джованнино заметил, что карандаш у него был не заточен — совсем тупой, и спросил стражника:
— Простите, а можно взглянуть на вашу саблю?
— Пожалуйста, — ответил тот и протянул Джованнино свою саблю. Она тоже оказалась не острой, а тупой.
— Так, что же это за страна такая? — удивился Джованнино. — Куда я попал? Здесь все так странно!
— Это страна, где нет ничего острого, — объяснил стражник, и так вежливо, что все его слова надо было бы писать только с заглавной буквы.
— А как же гвозди! — удивился Джованнино. — Они ведь должны быть острыми!
— Мы давно уже обходимся без них. Ведь есть клей! А теперь, будьте добры, дайте мне две пощечины.
Джованнино широко открыл рот, будто собирался проглотить сразу целый торт.
— Что вы! — воскликнул он наконец. — Я вовсе не хочу оказаться в тюрьме за оскорбление городского стражника. Уж если на то пошло, так это я должен получить две пощечины, а не вы.
— Но у нас так принято, — любезно объяснил стражник, — полный штраф — это четыре пощечины, а половина штрафа — две.
— Две пощечины — стражнику?
— Стражнику.
— Но это ужасно несправедливо! Так нельзя!
— Конечно, несправедливо! Конечно, так нельзя! — ответил стражник. — Это настолько несправедливо и ужасно, что люди, чтобы не давать пощечин ни в чем не повинным стражникам, просто не делают ничего такого, что запрещается законом и за что нужно брать штраф. Ну, так я жду — дайте мне две пощечины! И в другой раз, синьор путешественник, вы, конечно, будете осторожнее, не так ли?
— Но я не хотел бы даже ущипнуть вас за щеку, не то что ударить!
— В таком случае я вынужден проводить вас до границы и предложить покинуть нашу страну!
И Джованнино, вынужден был покинуть страну, где нет ничего острого. Однако он до сих пор все еще мечтает вернуться туда, чтобы жить по самым вежливым законам на свете, среди самых воспитанных людей, в домике, где нет ничего острого.

изгородь -ցանկապատ

Вопросы:

  • Понравилась ли тебе сказка? Да, нет (почему?)
  • В чем мораль сказки? Мораль в то штобы не бить не виновных.
  • Kак зовут главного героя сказки? Джованио
  • Опишите главного героя. Он весёлый.
  • Опишите стражника. Он Тоже добрый, но из за него Джованио покинул страну.
  • В какой стране он оказался? Где нет ничего острого.
  • За что его хотели оштрафовать?  он оторвал цветок.
  • Какой штраф должен был заплатить герой? Дать две пощечены.
  • Какой была сабля стражника? Тупой.
  • Почему герой покинул страну. Потому что не дал две пощечены.
  • Хотели бы вы побывать в этой стране? Нет не хотел.
  • Что необычного и интересного было в городе? Там не было острых вещей.

 

կովի մասին

Կով, միասմբակավոր որոճողների ընտանիքին պատկանող վայրի ցուլի ենթատեսակ, ընտանի ցուլի  էգ առանձնյակ, գյուղատնտեսական կենդանի։ Բազմացվում է մսի, կաթի և կաշվի համար։ Այս տեսակի արուները կոչվում են ցուլեր։ Կովերը ընտելացվել են մարդու կողմից մոտավորապես 10,500 տարի առաջ Արևմտյան Հայաստանում և Միջագետքում։ Որոշ երկրներում, օրինակ Հնդկաստանում, կովերը համարվում են սուրբ կենդանիներ։Ընտանի տավարն առաջացել է վայրի տուրից, որն ընտելացվել է մոտ 8 հզ. տարի առաջ։ Այն մարդու ընտելացրած առաջին կենդանիներից է։ Հնագույն վաչկատուն ցեղերը կովերի և տուրերի նախիրներ էին պահում միայն մսի ու կաշվի համար։

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:           ապակի, պլաստիկ, երկաթ,  ալյումին, կավ, արույր,քար
  2. Առանձնացրու մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:  փայտ, աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ

ոսկի

3․ Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ, ալյումին,  երկաթ,  ոսկի,   արծաթ,  փայտ,  ապակի

հեղուկ,  ջուր,  նավթ,

գազային, գոլոշի,  թթվածին

Ձմերուկի մասին

Իմ սիրած մրգերից մեկն է ձմերուկը, որի մասին ես կպատմեմ։

Ձմերուկը հասունանում է Օգոստոսին։ Չնայած  ձմերուկի մեծությանը նա համարվում է հատապտուղ։   Նրա վիտամիններն են ՝ վիտամին C,   B1, B2,  PP  և ֆոլաթթուն։ Ձմերուկը 87%  բաղկացած է ջրից, մնացած իր մասը կազմում են շաքար, վիտամիններ և միկրոէլեմենտներ (կալիում, մագնիում)։ Ձմերուկը լավացնում է արյան շրջանառությունը, լավ է ազդում մարսողության վրա,  օգնում է նաև երիկամների և լյարդի հետ խնդիր ունեցող մարդկանց։

 

Հաշվետվություն

Դեկտեմբեր

Սևանա լիճ

Նոեմբեր

«Գունավոր» ծովեր

https://danieltumasi.edublogs.org/2021/11/29/%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-

%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/

https://danieltumasi.edublogs.org/2021/11/13/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1-

%d5%bb%d6%80%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%bf%d5%b8%d6%82%d5%b5%d5%bf%d5%a8-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82/

 

 

 

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։