Առյուծ

Դանիել Թումասի 4-1 դասարան հարավային դպրոց պարտեզ

 

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:
  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ իանք սաղ կյանքը միասին են։

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. ______

գեղեցիկ-տգեղ

թույլ-ուժեղ

փոքր-մեծ

շատ-քիչ

  1. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: յորկու հարյուր երկու վեց
  2. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։

սիրուն, ուժեղ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ: