Դեպի Մայր դպրոց

Մայր դպրոց տեղափոխվելը ինձ մի քիչ վախեցնում է։ Նա շատ ավելի մեծ է, քան մեր փոքրիկ Հարավային դպրոցը։ Այնտեղ շատ ավելի շատ երեխաներ կան, քան մեր դպրոցում։ Մենք կունենանք նոր ուսուցիչներ, կանցնենք նոր առարկան էր։  Լավը այն է, որ իմ ընկերները կլինեն ինձ հետ։ Լավ բաներից նաև այն է, որ պետք չի լինի գնալ Մայր դպրոց տարբեր միջոցառումներին մասնակցելու համար։ Մայր դպրոցը ունի մեծ ֆուտբոլի դաշտ և ֆիզկուլտուրայի մեծ դահլիճ։ Մեզ կառաջարկեն նոր ընտրովի առարկաներ։ Բայց ես, կարծում եմ, որ նորից կընտրեմ ոսկերչություն։ Բայց վատն այն է, որ Մայր դպրոցի տարացքում չկան պտղատու ծառեր, որից մենք պտուղներ ենք ուտում։ Մայր դպրոցում սովորելը շատ ավելի պատասխանատու կլինի։ Ես կարծում եմ, որ շատ կկարոտեմ իմ Հարավային դպրոցը։

Հաշվետու պատում․ մայրենի

Ես Դանիել Թումասին եմ Սովորումե մե Հարավային դպրո։

Հումվար

Հումվարի ընթացքում մենք գրում եինք տարբեր տեկստ էր օրինակ դրանցից մեկը Առաջին Ձյունը վերնագրով և այլն տարբեր տեկստ էր։ Սովորում եինք տարբեր հեքիաթն էր պատմել տարբեր գրողներից։ ԵՎ իհարկե անգիրնե չեմ ասի, որ շատ բայծ նրանք մեկա կաին։

Փետրվար

Փեըրվարի ժամանակ մենք անում եինք գործնական քերականություններ Փերվարի ընթացքում մենք գրել ենք ոնց ենք ճանաչել Թումանյանի հետ նույն պես տարբեր հեքիաթներ կամ բանաստեղծություններ էինք կարդում։ Տարբեր գրողների բառարաններ ենք ստեղծել։ ԵՎ նույնիսկ արել ենք ռադիո թյունթներ։

 

Ես որպես բնության մի մասն եմ

Բնությունը դա հրաշալի բան է մարդիկ փոփոխում են բնությունը վատ կողմ ես սիրում եմ բնություն։ օգնում եմ միջատներին հավաքում եմ աղպը և այլն։ Մարդիկ փչացնում են բնություն նրանով, որ կեղտոտ օդ են արտադրում գոծարաններ ստեղծելով։

Իմ ընկերը

Այդ ընկերս սիրում է ֆուտբոլ օգնում է ինձ երբ պետք է բայծ լինում են մի քանի անգամ, որ պահում է իրեն վատ նա կատակասեր է այդ ընկերը լավ գիտի Մայրենի,Ռուսերեն և Անգլերեն։ Նա սիրում է մաթեմատիկա։ Նա միջնեք հասակի է։ ԵՎ իմ ու նրա մոտ կա բարևություն։ Նա չար է պահու նրան մայրենիի ժամանակ։ Դասամիջոցների ժամանակ նա խոսում է ընկերների հետ։Նա Մաթեմատիկայի ժամանակ ինչ կատակ գիտի ասում է։ Միշտ հետաքրքրվում է ինչ եմ ես խաղում իմ համակարքիչով։ Իր սիրած դասատուներից մեկը դա Ընկեր Լյովան է։

 

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Վերլուծություն

Մարիկոն և Միրկոն Չեին հարգում քերականությության վարժությունները և մի անգամ նրանց ասացին, որ գոյակաների մոտ բայեր գրեն և նրանք գրեցին, որ առյուծը բառաչում էև առյուծը ասաց ես բառաչու՞մ եմ։ Մի թաթով վերցրեց Մարիկոյի գլուխը մյուսով միրկոյի գլուխը և  տեղերով փոխեց երբ դա տեսավ իրեն մայրիկը շատ սոսինձ օգտագործեց, իսկ այդ ժամանակները շատ թանգ է սոսինձը։

Ինչ է սովորացնում այս տեքստը

Այդ տեքստը մեզ սովորեցնում է, որ պետք է հարգել մեր քերականությունը։

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Շների երկիրը

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր իննսունինն էլ հաչում էին միաբերան, իննսունինը տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Ու ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում էին, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր “հա՛ֆ-հա՛ֆ”-ի նման մի բան, որից մարմինդ փշաքաղվում էր:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու իննսունինը տները, թվում էր, դարձել էին իննսունինը շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ , այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհրոդություններից մեկի ժամանակ:
Իննսունինը շները նրան ընդունեցին խմբակային հաչոցով: Նա մի կնոջից մի բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
-Հասկացա ,-եզրակացրեց Ջովանինոն: -Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց .
-Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատ- երի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
-Պարզ է, -ասաց Ջովանինոն,-ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք , որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Մի անգամ անմարդ կղզում

Մի անգամ անմարդ կղզում գտան մի տնակ, ոչ մեկը չգիտեր որտեղից հայտնվեց,  բայց ասում էին, որ ով այդտեղ մտնում էր, էլ չեր դուրս գալիս։ Հետո այդ տնակը դարձավ ամրոց և այդ ժամանակ արդեն որոշեցին, որ պետք է այն քանդել։ Դա քանդելով տեսան, որ այդտեղ մարդ չկար։ Հետո այդ կղզին տեղափոխվեց իր տեղից մի քանի մետրով, իսկ հետո կորավ։ Բոլորը մոռացան այդ պատմության մասին մինչև այդ կղզին նորից չհայտնվեց։ ԵՎ նորից բոլորը սկսեցին կորել այդ կղզում և դա դարձավ  անմարդ մի  կղզի։

Պատմություն գանան մասին

Գիտե՞ք, որ գարուն է արդեն դա ել արդեն արաջին գարուններ և բոլորը գիտեին, որ դա տևելու է երեք ամիս բայծ դա տևեց ավել և ոչթե չերս կամ հինգ ամիս այ երեք տարի։ երեք տարի անց մի մարդ ասաց։

– Այսա ինչ է արդեն երեք տարի անցավ ինչու՞ է հելը գարուն։ մի մարդ որոշեց դա ավարտել և գնաց ատվածի մոտ մտածելով։

– Բայծ ինչու՞ սենց բան կատարվե լավ կհարցնեմ դա աստվածից։

Չնայելով ճանփային նա հասավ աստվածին և ասաց։

– Ինչու է արդեն երեք տարի գարուն

Աստված- Դա ես եմ արել, որովհետև դուք փջացնում եք երկիր մոլորակը, եթե ել չփչացնեք ես կդարցնեմ ամառ, իսկ հետո աշուն։ Մարդը հետ է գալիս քաղաք և բոլորին հայտարարում իր տեսածի և իր լսածի մասին։

և դրա օգնությամբ ել ոչմեկ չի փորձվում մի կեխտել գցի գետին։

 

Առաչադրանքներ

1․Ինչու՞ էր  այսքան երկար ժամանկ գարուն։

2․Քանի՞ տարի էր գարուն։

3․Ի՞նչ աստվածը ասաց։

4․Ինու էր մարդը գնում աստվածի մոտ։

5․Քանի ա տառ կար պատմության մեջ։