Եղեվնի

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

բուք-քամոտ ձյուն

աբրեշում-մետաքսակտոր

պերճ-շքեղ

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղեվնին երջանիկ էր

  1. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

 

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա այնքան սիրուն զարդարված էր,  մինչև ուշ գիշեր երեխաները պարում էին նրա շուրջ։ Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

  1. Նամակ գրի՛ր եղևնուն:

Բարև սիրելի եղևնի։ Ես անհամբեր սպասում եմ,թե երբ դու կգաս մեր տուն։ Մենք պատրաստել ենք  քո համար նոր զարդարանքներ,որոնցով դու ավելի  սիրուն  կլինես։  Խնդրում եմ քեզ քո թևերի տակ լավ պահի մեր նվերները մինչև մենք առավոտյան կգանք և  կվերցնենք։