22․09․2021

 

89Բերված տվյալներին համապատասծան ասա՛,  թե որ դատողությունն է ճշմարիտ։

Առաջին անոթում կար 3 լ ավելի ջուր, քան եկրորդում։

Առաջին անոթում կար ւլ ավելի ջուր, քան եկրորդում։

Երկրորդ անոթում կար 6լ պակաս ջուր, քան առաջինում։

 

Պատասխան երորդը ճիշտ է։

 

 

90 Արտագրի՛ր և  լրացրո՛ւ բաց թողած  թվերն ու թվանշաները։

 

7 հազ + 8 հ + 4 մ= 7804

4 Հազ + 2 հ  +  3 տ +  8 մ = 42 3 8

40000+ 3հազ + 2տ + մ 5 =  4 302 5

7x 1000 +5×10  +  2×1 =7 0 52

 

92 Մարզի՛ր հիշողությունդ։

 

 

4200։70×50:300×560:80×60=4200

 

 

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

 

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Опубликовано 06.09.2021

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար:

Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի՛ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

 

Այս առակը սովորեցնում է, որ նույնիսկ ամենա անելանելի իրավիճակում պետք չէ հուսահատվել։

 

 

2.Բնութագրի՛ր թագավորին:

Թագավորը չար էր։