Պոմպեյ Հռոմեական հնագույն քաղաք

Պոմպեյ Հռոմեական հնագույն քաղաք

Պոմպեյն եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։ Ոչ վաղ անցյալում կատարված պեղումները ցույց տվեցին, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում ժամանակակից Նոլա քաղաքի մոտակայքում գոյություն է ունեցել բնակավայր և մ. թ. ա. 7-րդ դարում մոտեցել է գետաբերանին[2]։ Պոմպեոսի նոր բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում, օսկերի կողմից։

Քաղաքի վաղ պատմությունից քիչ տեղեկություններ են հայտնի։ Պահպանված աղբյուրները վկայում են հույների և էտրուսկների միջև բախումների մասին։ Որոշ ժամանակ Պոմպեոսը պատկանում էր կումերին քաղաքին, մ.թ.ա. VI դարի վերջերին գտնվում էր էտրուսկների տիրապետության տակ և Կապույա քաղաքի գլխավորությամբ մտնում էր քաղաքների միավորման մեջ։ Ընդ որում մ. թ. ա 525 թվականին ի պատիվ հունական աստվածների կառուցվեց դորիական տաճար։ Չինաստանում, Սիրակուզներում մ. թ. ա. 474 թվականին էտրուսկների ջախջախվելուց հետո տարածաշրջանը նորից անցավ հույների տիրապետության տակ։ Մ. թ. ա. 5-րդ դարի 20-ական թվականներին Կամպանիայի մյուս քաղաքների հետ գրավվեց սամնիթների կողմից;

Քաղաքը մասնակցել է իտալական դաշնակից քաղաքների մ. թ. ա. 90-88 թվականների ապստամբությանը, որի ընթացքում մ. թ. ա. 89 թվականին գրավվեց Սուլլայի կողմից, որից հետո սահմանափակվեց ինքնիշխանությունը և դարձրեց հռոմեական գաղութ։ Կարևոր տեղ էր զբաղեցնում «Վիա Ապպիա» (Via Appia) առևտրային ուղու վրա, որը միացնում էր Հռոմը և Հարավային Իտալիան։

Տիկիտոսի հաղորդմամբ՝ մ. թ. 59 թվականին տեղի է ունեցել դաժան մարտ Պոմպեոսի և Նուցերիոսի բնակիչների միջև։ Սկսվելով պոմպեյան արենայում գլադիատորական մրցումների ժամանակ փոխադարձ հայհոյանքներից, կոնֆլիկտը վերաճեց ծեծկռտուքի, որում հաղթանակ տարան պոմպեոսցիները, իսկ նուցերիոսցիների շարքերում շատ մարդիկ զոհվեցին կամ հաշմանդամներ դարձան։ Երկարատև հետաքննությունից հետո Սենատը մեղավորներին աքսորեց և 10 տարով արգելեց պոմպեոսում մրցումներ անցկացնել։ Ընդ որում, արդեն 62 թվականին արգելքը վերացվեց։

Վեզուվի ժայթքում

Ժայթքումը տեղի է ունեցել ամեն տարի օգոստոսի 23-ին Հին Հռոմում անցկացվող կրակի (այդ թվում նաև՝ հրաբխից ելնող) Վուլկան աստծո տոնակատարության հաջորդ օրը՝ մ.թ.79 թվականի օգոստոսի 24-ին[5]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 կմ հեռավորությունից արձակված 250 °C ջերմությունը բավարար էր մարդկանց ակնթարթորեն սպանելու համար, եթե նույնիսկ նրանք պաշտպանված լինեին ծածկերի տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *