Հարյուր հազար հարց ու պատասխան

49c306154adc0a4ae7f45b7a68dd4d69

Մանե Մայիլյան՝ Ինչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս

Մարկ Մարուքյան՝ Ինչո՞ւ են արջերը ձմռանը քնում

Նարեկ Սարոյան՝ Ինչո՞ւ չի կարելի բենզինը հանգցնել ջրով

Հայկ Աղլամազյան՝ Ի՞նչ է նեկտոնը

Մանե Հովսեփյան՝ Ի՞նչ է կատարվում աշնանը ծառերի տերևների հետ

Գուրգեն Աբրահամյան՝ Ո՞վ է ստեղծել առաջին լեգոն

Արտյոմ Նիկոյան՝ Ո՞վ է ամենաերկարը ապրում

Մանե Պապիկյան՝ Ինչո՞ւ են աստղերը տարբեր

Դավիթ Խուդոյան՝ Ինչպիսի՞ն է եղել առաջին ավտոմեքենան

Լիանա Թումասյան՝ Ինչպե՞ս հայտնաբերվեց ապակին

Նարեկ Մնացականյան՝ Ինչպե՞ս հայտնաբերվեց յոդը

Մարիամ Գևորգյան՝ Ո՞վ է հորինել հեռախոսը

Արեգ Աբգարյան՝ Մրջյուններն ունե՞ն հոտառություն

Լիլիթ Ղազարյան՝ Ինչո՞ւ ենք մենք գույներ տեսնում

Միքայել Շվագիր՝ Ո՞ր կենդանիներն են պատկանում կատվազգիների ընտանիքին

Արմեն Ուլիխանյան՝ Ինչո՞ւ հանրահաշիվը (ալգեբրա) դարձավ հանրահաշիվ (ալգեբրա)

Անժելա Դադոյան՝ Ինչո՞ւ է հնդկահավը զայրանում

Աննա Հովհաննիսյան՝ Ո՞վ է հորինել տառերը

Սոֆի Նահապետյան՝ Ինչի՞ համար են մագնիսները

Վահան Դանիելյան՝ Ինչո՞ւ ջուրը չի վառվում

Աշոտ Բաղդոյան՝ Ինչպե՞ս է առաջանում երկրաշարժը

Ալեն Թորոսյան՝ Ինչո՞ւ սագերը դարձան տնային

Մանե Մկրտչյան՝ Ինչո՞ւ է գալիս գիշերը

Մարիա Աբրահամյան՝ Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Անի Աթոյան՝ Ինչո՞ւ են չմուշկները լավ սահում սառույցի վրա

Աշոտ Բաղդոյան՝ Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքը

Օֆելյա Անդրեասյան՝ Ինչո՞ւ է անձրևից առաջ ծուխն իջնում գետնին

Սոնա Մեհրաբյան՝ Ինչո՞ւ գերանը չի սուզվում ջրում

Ալեն Թորոսյան, Վիկտորիա Շատվերյան՝ Ինչո՞ւ օձերը չեն թարթում աչքերը

Արայիկ Արշակյան՝ Ինչո՞ւ են սառչում ձեռքերն ու ոտքերը

Արփինե Խաչատրյան՝ Ինչո՞ւ են «արաբական» թվերը իրականում «հնդկական»

Մարի Մադոյան՝ Ինչո՞ւ է ծովը կապույտ

Լալա Հովհաննիսյան՝ Ինչո՞ւ է ձյունը սպիտակ

Գեղամ Մարգարյան՝ Ինչո՞ւ եղևնին միևնույն գույնն ունի ամռանը և ձմռանը

Արփինե Խաչատրյան և Նանե Ասատրյան` Ի՞նչ է նշանակում «կոկորդիլոսի արցունքներ»

Արսեն Գոմցյան` Ինչո՞ւ է բլթբլթում ճահիճը

Նատալի Նահապետյան` Ինչո՞ւ է ձմերուկը հատապտուղ

Անի Գյոզալյան` Ինչո՞ւ են կատուներն այդքան մաքրասեր

Լիլիթ Արևշատյան` Ինչո՞ւ է կենդանիներին պոչ պետք

Մանե Մկրտչյան՝ Ի՞նչ է նշանակում «ընտանիք» բառը

Սուսաննա Բալախչյան՝ ԻՆչո՞ւ է փղին կնճիթ պետք

Սվետլանա Համբարձումյան՝ Ինչո՞ւ են ջուր խմում

Օֆելյա Անդրեասյան՝ Ինչո՞ւ են թռչունները երգում

Արայիկ Արշակյան՝ Ինչո՞ւ են գայլերը ոռնում

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է: