Բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը

Հայերենում բաղաձայնների արտասանությունը հիմնականում համապատասխանում է գրությանը։ Բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։ Բայց երբեմն այս համապատասխանությունը խախտվում է։

Բ-Պ-Փ

1․ Մի շարք արմատներում և դրանցից կազմված որոշ բառերում  ր-ից, մ-ից և ձայնավորից հետո փ հնչյունը լսվելիս գրվում է բ տառը։

աբխազ, դարբին, երբ, իբր,համբերել, նուրբ, սուրբ, ուրբաթ, Հակոբ, խաբել, Գաբրիել

2․ Մի քանի բառերում լսվում է խպ, բայց գրվում է ղբ։

աղբ

աղբյուր

եղբայր

ողբ

3․ Մյուս բոլոր դեպքերում բ-ի, պ-ի, փ-ի գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար, օրինակ՝

Աբգար, Աբրահամ, ամբողջ, այբբենարան, արաբ, բամբակ

ամպամած, ամպրոպ, ապակի, ապառաժ, ապշել, խումբ,

ամփոփել, արփի, Արփիար, ափսե, ափսոս թփուտ

 

 

 

Կետերի փոխարեն  գր՛իր բ, պ, կամ փ

Ամպ հովանի, աղբյուր, Գաբրիել, գամբռ, դարպաս,  եղբայր, Հակոբ , զամպիկ,  ճողփյուն,  երբևիցե, երբ , խափեբա, ծոբավոր,  ընդհուպ ,երբեմն, թբուտ, գոմաղպ , բամբասել, երեսսրփիչ, գիփս,  համ բույր, թմբլիկ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *